Ընդունել ենք որոշում, փակել բոլոր առևտրական օբյեկտները, բացի մթերքային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից և բանկերից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Երկրի բոլոր առևտրական օբյեկտները, բացառությամբ մթերային խանութների, դեղատան ցանցերի, բենզալցակայանների և բանկերի կետեր, որոշել ենք փակել, որպեսզի սահմանափակենք սոցիալական հեռավորության պաշտպանության և շարժունակության աստիճանը», – ասել է Գիորգի Գախարիան:
Ըստ նրա, այս փուլում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: