Վրաստանի մահմեդականների շեյխ Ֆաիգ Նաբիև. Իֆթարին մեր հավաքը արտահայտություն է, որ երկրում հանդուրժողականությունը, փոխադարձ հարգանքը մեր ապրելակերպն է, և այս ամենի երաշխավորը պետությունն է
Այն, որ մենք այսօր հավաքվել ենք հոգևորականներով, պետական ծառայողներով, տարբեր դավանանքների ներկայացուցիչներով՝ արտահայտություն է այն բանի, որ երկրում հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը մեր ապրելակերպն է, և այս ամենի երաշխավորը պետությունն է,- այս մասին Վրաստանի մահմեդական համայնքի շեյխ, Ֆաիգ Նաբիևը հայտարարել է, վարչապետի անունից Վրաստանի մուսուլմանների պատվին կազմակերպված իֆթարի ժամանակ ելույթ ունենալիս։
Ֆաիգ Նաբիևը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին և նշել, որ մահմեդական համայնքը ամուր կամուրջի դեր է խաղում մահմեդական համայնքի և պետության միջև։
«Շնորհակալ եմ Աստծուն հանդուրժողական, եղբայրական ու ընկերական միջավայրում կազմակերպված այս իֆթարի ընթրիքին ձեզ հետ լինելու հնարավորության համար։ Այս ավանդույթը շարունակվում է տարիներ շարունակ։ Փոխադարձ հարգանքի վրա հիմնված այս համագործակցության արդյունքում վերականգնվեցին ու կառուցվեցին բազմաթիվ մզկիթներ։ Մահմեդական համայնքի հիմնախնդիրների հետ կապված տեղի են ունեցել միջոցառումներ, կոնֆերանսներ, հանդիպումներ։ Տարիներ շարունակ ավանդույթ է եղել իֆթարի արարողություններ անցկացնելը։ Պետության կողմից կրոնական համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունն ու հարգանքը բարի ավանդույթ է, որը մուսուլմաններն ամենուր հարգում են»,- ասել է շեյխը։