Վրաստանի լեռնային շրջաններում հուլիսի 3-ի օրվա վերջից մինչև հուլիսի 5-ը սպասվում է ժամանակ առ ժամանակ կարճատև անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ

16:39, 03.07.2026

Վրաստանի լեռնային շրջաններում հուլիսի 3-ի օրվա վերջից մինչև հուլիսի 5-ը սպասվում է ժամանակ առ ժամանակ կարճատև անձրև, տեղ-տեղ՝ ուժգին, հնարավոր է ամպրոպ, կարկուտ և քամու ուժգնացում։

Այս մասին տեղեկատվություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սպասվող տեղումների առատությունը կարող է հանգեցնել փոքր գետերի ջրերի վարարման, իսկ բլրապատ ու լեռնային գոտիներում՝ սողանքային և սելավային գործընթացների առաջացման ու ակտիվացման (վտանգի մակարդակը՝ միջին)։

Նմանատիպ