Վրաստանի լեռնային հանգստավայրերում ստեղծվել է ջրամատակարարման խնդիր
Տուրիստական սեզոնի գագաթնակետին երկրի գլխավոր լեռնային հանգստավայրում ստեղծվել է ջրամատակարարման խնդիր: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին տեղեկացրել են Բակուրիանիում գտնվող քաղաքացիները, Նոր տարվա ժամանակաշրջանում, մի քանի օրվա ընթացքում ջուրը մատակարարվում է խոչընդոտներով, որն առաջացնում է տեղի բնակիչների և հանգստացողների դժգոհությունը:
Խնդիրների մասին են խոսում նաև Գուդաուրիում, «Ռեդկո» համալիրի հանգստացողները, որոնց խոսքով, երկրորդ օրն է, ջրանջատման պատճառով սարքին չէ նաև ջեռուցման համակարգը:
Ստեղծված իրավիճակի հետ կապված ջրամատակարարման ընկերությունում հայտարարում են, որ զբոսաշրջիկների ավելացած քանակի պատճառով, Բակուրիանիում ավելացել է ջրի սպառումը: Այստեղից ելնելով, մի քանի օրվա ընթացքում ջրի ճնշումը եղել է ոչ բավարար, որը դարձել է ջրամատակարարման խնդրի պատճառ:
Ընկերության տեղեկությամբ, նրանց խումբը երկու օրվա ընթացքում աշխատում էր շուրջօրյա ռեժիմում և այսօր առավոտից Բակուրիանիին կայուն կերպով ջուր է մատակարարվում:
Ինչ վերաբերում է Գուդաուրիին, այստեղ ջուր չի մատակարարվում միայն «Ռեդկո» բնակավայրին: