Վրաստանի լեռնային հանգստավայրերը հանգստացողներին դիմավորում են նոր ենթակառուցվածքներով
Ձմեռային սեզոնին լեռնային հանգստավայրերը հանգստացողներին դիմավորում են նոր ենթակառուցվածքներով։
«Սվանեթիում, Զուրուլդի լեռան վրա ճոպանուղու նոր համալիր է կառուցվում։ Առկա մաշված ճոպանուղին ապամոնտաժվել է, ակտիվորեն տեղադրվում են հենասյուներն ու ճոպանակայանները։ 2021-2022 թվականների ձմեռային սեզոնին Զուռլիդի լեռան վրա կշահագործվի գոնդոլային տիպի նորագույն ճոպանուղիների համալիրը։ Ճոպանուղու թողունակությունը սկզբում կկազմի ժամում 1800 ուղեւոր, իսկ երկարությունը՝ 1421 մետր։ Սա 10 տեղանոց գոնդոլա է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է ավստրո-շվեյցարական «Doppelmeier-Garaventa Group» ընկերությունը»,- հայտարարում են Լեռնային հանգստավայրերի զարգացման ընկերությունում:
Ամպրոպի հետեւանքով վնասված Կոխտի ճոպանուղին ամբողջությամբ կվերականգնվի: Փորձագիտական աշխատանքներ են տարվում Թեթնուլդի հանգստավայրի մեկ հարկանի սննդի օբյեկտում, որի ավարտից հետո այն կվերականգնվի։ Ինչ վերաբերում է Գուդաուրիի հանգստավայրին, ապա «Գուդաուրա» (գոնդոլային տիպի ճոպանուղի) հին վնասված ճոպանուղին կփոխարինվի նորով։
Ընդհանուր հանգստավայրերում կա – Գուդաուրիում՝ 11 մեծ ճոպանուղի, երեք շարժական գորգ, Բակուրիանիում՝ Դիդվելիում վեց ճոպանուղի, Կոխտա՝ մեկ միջանկյալ կայարանով, Միտարբի՝ երեք ճոպանուղի, Սվանեթիում՝ Թեթնուլդիի վրա հինգ ճոպանուղի, Հածվալիի վրա՝ երկու ճոպանուղի (որոնցից մեկը կառուցման փուլում է և շահագործման կհանձնվի տարեվերջին), Գոդերձիի վրա՝ երկու մեծ ճոպանուղի և մեկ շարժական գորգ։