Վրաստանի կրթության նախարարությունը սկսում է համագործակցել «Աթինաթի» բարեգործական հիմնադրամի հետ
Վրաստանի կրթության նախարարությունը սկսում է համագործակցել «Աթինաթի» բարեգործական հիմնադրամի հետ

Վրացական մշակույթի ժողովրդականացման և զարգացման աջակցության նպատակով, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է համագործակցել «Աթինաթի» բարեգործական հիմնադրամի հետ:

Համապատասխան հուշագիրը կնքել են նախարարի տեղակալ Լևան Խառատիշվին և հիմնադրամի տնօրեն Անա Ալավերդաշվիլին:

«Աթինաթի» հիմնադրամը համագործակցության շրջանակներում ժողովրդականացնելու է վրացական մշակույթը և արվեստը՝ միջազգային հարթակներում և նպաստելու տարբեր նախագծերի իրականացմանը: Վրացական մշակութային ժառանգության հուշարձանների ժողովրդականացման նպատակով հիմնադրամը պատրաստելու է տարբեր ճանաչողական տեսահոլովակներ և նախարարության աջակցությամբ Վրաստանում և դրա սահմաններից դուրս նախատեսված միջոցառումների մասին տեղեկությունը հրապարակելու մեդիա-հարթակներում:

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Աթինաթի» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցելու է նաև կրթական ուղղությամբ: