Վրաստանի քաղաքներում, ապրիլի 17-ից արգելվում է այցելել գերեզմանոց
Վրաստանի քաղաքներում, ապրիլի 17-ից արգելվում է այցելել գերեզմանոց

Վրաստանի վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանիի հայտարարությամբ, արտակարգ դրության շրջանակներում ապրիլի 17-ից 10 օր ժամկետով, քաղաքներում արգելվում են այցելությունները գերեզմանոցներ:

«Արտակարգ դրության շրջանակներում ապրիլի 17-ից 10 օր ժամկետով, քաղաքներում կգործեն սահմանափակումներ գերեզմանոցներ այցելելու առնչությամբ: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք քաղաքացիներին, որ Վրաստանի իշխանության կոչն է, մնացեք տանը և մի խախտեք օրենքը»,- նշել է Չիքովանին:

Բացի այդ, Իրակլի Չիքովանիի խոսքով, Վրաստանի կառավարության և պատրիարքարանի համատեղ որոշմամբ, Հարության տոնի օրերին եկեղեցիները չեն փակվի և քաղաքացիների մասին հոգալու նպատակով պաշտպանված կլինի սոցիալական հեռավորությունը:

Ըստ համատեղ որոշման, եկեղեցում պաշտպանված կլինեն անվտանգության բոլոր նորմերը, որոնք սահմանված են առողջապահության նախարարության և հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից: Մասնավորապես, մեծ չափի եկեղեցիներում պետք է պաշտպանված լինի առնվազն երկու մետր սոցիալական հեռավորությունը, իսկ փոքր չափի եկեղեցիներում կգտնվեն միայն հոգևորականները և եկեղեցու սպասավորները: Բոլոր եկեղեցիների մոտ միբիլիզացված կլինեն ոստիկանության անձնակազմեր, որոնք տեղում կապահովեն պարետային ժամով հաշվի առնված նորմերը և սոցիալական հեռավորության պաշտպանությունը»,- նշել է Չիքովանին: