Վրաստանի քաղաքացիության վերականգնման հարցի կապակցությամբ դիմումի ժամկետը երկարաձգվում է երկու տարով
Վրաստանի քաղաքացիության վերականգնման հարցի կապակցությամբ դիմումի ժամկետը երկարաձգվում է երկու տարով

Վրաստանի քաղաքացիության վերականգնման հարցի կապակցությամբ դիմումի ժամկետը երկարաձգվում է երկու տարով: Համապատասխան փոփոխությունները ներառված են «Քաղաքացիության մասին» օրենքում, որի նախաձեռնողներն են խորհրդարանական մեծամասնության անդամներ Բեքա Օդիշարիան, Միխեիլ Սարջվելաձեն, Ալուդա Ղուդուշաուրին, Գիվի Ճիճինաձեն։

Օրենքի նախագծով պարզաբանվում է, որ Վրաստանի նախկին քաղաքացիների համար, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց վերաբերյալ որոշում չի կայացվել մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու պատճառով, Վրաստանի քաղաքացիության վերականգնման կամ պահպանման պահանջով դիմումի իրավասության ժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 31-ից երկարաձգվում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

Բացի այդ, օրինագիծը նախատեսում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանվում է օրենքի այն հոդվածների գործողության ժամկետը, որոնք սահմանում են մինչև 1993 թվականը ծնված անձին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու պայմանները և տրամադրման հատուկ կանոնը: Պատգամավորների խոսքով՝ 2018 թվականին Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար գործակալություն է դիմել Վրաստանի 1935 նախկին քաղաքացի, իսկ 2019 թվականին՝ 2044 Վրաստանի նախկին քաղաքացի։

2018 թվականին Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու ժամանակավոր իրավունքից օգտվել է 3120, իսկ 2019 թվականին՝ 7234 քաղաքացի։ Նրանց պարզաբանմամբ՝ 2020 թվականին Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար գործակալություն է դիմել Վրաստանի 1217 նախկին քաղաքացի, իսկ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու խնդրանքով դիմել է Վրաստանի 3186 քաղաքացի։