Վրաստանի քաղաքացիներն Իսլանդիայում այլևս ապաստան չեն խնդրում
Վրաստանի քաղաքացիներն Իսլանդիայում այլևս ապաստան չեն խնդրում

Վրաստանի քաղաքացիներն Իսլանդիայում այլևս ապաստան չեն խնդրում: Իսլանդիայի իմիգրացիայի ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին գերատեսչությանը Վրաստանի քաղաքացի չի դիմել:

Ցածր էր դիմելիությունը նաև տարվա սկզբին: Մասնավորապես, հունվար-հունիսին գրանցվել է ընդամենը 21 հայտ: Բացի այդ, այս տարի Վրաստանի ոչ մի քաղաքացի ապաստան չի ստացել:

Ապաստան փնտրողների քանակով 2017 թվականին Վրաստանն Իսլանդիայում առաջին տեղում էր: Իմիգրացիայի ծառայությանը դիմել է 289 քաղաքացի և նրանցից միայն երեքի դիմումն էր բավարարվել: 2018 թվականին գրանցվել էր 39 հայտադիմում, որոնցից ոչ մեկը չէր բավարարվել:

Իսլանդիան 2017 թվականի հուլիսին Վրաստանը ճանաչել էր անվտանգ երկիր: