Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան տարհանելու համար նախատեսված են հատուկ ավտոբուսային երթուղիներ
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի ուշադրություն Վրաստանի քաղաքացիների, որում նշվում է, որ հատուկ ավտոբուսային երթուղիներ են նախատեսված՝ Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան տարհանելու համար։
«Ուզում ենք հիշեցնել, որ Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայից Լեհաստան դուրս բերելու համար Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել և արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված՝ հատուկ ավտոբուսային երթուղիներ են նախատեսված քաղաք Լվովից:
Լվով-Վարշավա ուղղությամբ լրացուցիչ ավտոբուսները կմեկնեն մարտի 21-ին Ուկրաինայի ժամանակով ժամը 09:00-ին:
Հասցե՝ Լվով, Ունիվերսիտետսկայա N 1, Իվանո Ֆրանկոյի այգի, Լվովի ազգային համալսարանի կողմից։
Ավտոբուսները նախատեսված են 50 անձի համար, բնակչության խաղաղ տարհանման համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով՝ +380 (63) 376 77 68; +380 (63) 376 73 64», – նշվում է տեղեկատվության մեջ։
Վրաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ ուկրաինական պատերազմի հետ կապված՝ Կիևում, Օդեսայում և Լվովում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են աշխատել արտակարգ, 24-ժամյա ռեժիմով և արդյունավետ օգնություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին Ուկրաինայի տարածքը լքելու հարցում և մարդասիրական օգնություն տրամադրել։