Վրաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով, հուլիսին ավիաչվերթներ են կատարվելու՝ Վարշավայից, Բարսելոնայից, Հռոմից, Փարիզից և Աթենքից
Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում համաձայնեցվել է չվերթների ժամանակացույցը, որով արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին հայրենիք կազմակերպված վերադարձնելու համար, հուլիսին կատարելու են՝ «Վիզաիր» և «Մայ Վեյ» ավիաընկերությունները:
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, չվերթները կկատարվեն հետևյալ ժամանակացույցի համաձայն ՝ հուլիսի 13-ին-Վարշավա, հուլիսի 15-ին-Բարսելոնա, հուլիսի 17-ին-Հռոմ, հուլիսի 22-ին-Փարիզ, հուլիսի 28-ին-Աթենք:
Նշված չվերթների տոմսի արժեքը Վրաստանի քաղաքացիների համար չի գերազանցելու 200 եվրոն:
«Հատկանշական է, որ Վրաստան վերադառձած քաղաքացիների համար պարտադիր կլինի 14-օրյա կարանտինը: Այն բանից հետո, ինչ Եվրամիությունը Վրաստանը ներառել է 15 ամենաապահով երկրների ցուցակում և երաշխավորել է նրանց համար սահմանների բացումը, կառավարությունը եվրամիության անդամ երկրների հետ վարում է անհատական բանակցություններ:
Ներկայումս մի շարք երկրների հետ, որոնք արդեն հայտնել են սահմանները բացելու պատրաստակամության մասին, մանրամասն համաձայնեցվում են բոլոր այն ընթացակարգերը, որոնք պետք է անցնեն Վրաստանի քաղաքացիները ճանապարհորդելիս»,- ասվում է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ ներքին զբոսաշրջությանը աջակցելու նպատակով, միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, մոտ օրերին վերականգնվելու են ներքին չվերթները:
«Խորհրդի նիստում քննարկել են նաև «Փի Սի Ար» թեստավորման գործընթացը, երկրում առկա կարողությունները և կլինիկաների ռեսուրսները: Այսօրվա տվյալներով, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 953 հաստատված դեպք, որից 830 մարդ արդեն ապաքինվել է:
Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 մարդ: Այս փուլում կարանտինում գտնվում է 3903 մարդ, իսկ հիվանդանոցներում հսկողության տակ 202 քաղաքացի: Վրաստանի վարչապետի ղեկավարությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքին մասնակցում են նաև Վրաստանի խորհրդարանը, խոսնակ Արչիլ Թալակվաձեի գլխավորությամբ և երկրի նախագահի աշխատակազմը», – ասված է կառավարության աշխատակազմի հաղորդագրության մեջ: