Վրաստանի քաղաքացիներին այսօր հատուկ ավիաչվերթով Հունաստանից կվերադառնան հայրենիք
Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, Վրաստանի քաղաքացիներին այսօր Հունաստանից հատուկ ավիաչվերթով կվերադառնան հայրենիք:
«Վրաստանի իշխանությունը շարունակում է արտասահմանում գտնվող քաղաքացիների հայրենիք աստիճանաբար և կազմակերպված վերադարձի գործընթացը: Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված ավիաչվերթների շրջանակներում այսօր իրականացվելու է հատուկ չվերթ Հունաստանից:
Նշված չվերթից կօգտվի մոտ 180 քաղաքացի, այդ թվում, անչափահասներ ուսանողներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք և տարեց մարդիկ: Ուղևորները Վրաստան վերադառնալուց հետո կանցնեն 14-օրյա կարանտին»,- հայտարարում են արտաքին գերատեսչությունում:
Համակարգող խորհրդի կողմից սահմանված ավիաչվերթների շրջանակներում արդեն իրականացվել են չվերթներ աշխարհի տարբեր քաղաքներից, այդ թվում, Բեռլինից, Վիեննայից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից, Լարնակայից, Ամստերդամից, Պեկինից, Հռոմից, Փարիզից և այլն:
Մայիսի 19-ի տվյալներով, Վրաստանի դիվանագիտական առաքելությունները տեղում օգնություն են ցուցաբերել 20 919 մարդու, իսկ կառավարության աջակցությամբ հայրենիք է վերադարձել Վրաստանի 12 040 քաղաքացի: Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում ամեն օր թարմացվում են տվյալները կորոնավիրուսի տարածման պայմաններում արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների օգնության մասին:
Առաջիկայում նախատեսված հերթական չվերթը Հռոմից է, որը կիրականացվի մայիսի 22-ին: