Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատելու հարցով Ֆրանսիայի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն. Դավիթ Զալկալիանի
Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատելու հարցով Ֆրանսիայի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն. Դավիթ Զալկալիանի

Վրաստանի քաղաքացիների արտերկրում օրինական աշխատանքի իրավունքը հիմնական ուղղությունն է Եվրամիությանը ինտեգրվելու ճանապարհին, դա քննարկում ենք որպես կանխարգելիչ քայլ, նույն ապաստան փնտրողների քանակի աճի կոնտեքստում,-այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին հայտարարել է Բրյուսելում:

Նրա խոսքով, Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատելու հարցով Ֆրանսիայի հետ արդեն ձեռք է բերվել համաձայնություն:

Բացի այդ, նախարարի հայտարարությամբ, նշված հարցով գոյություն ունեն պիլոտային նախագծեր:

Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին մասնակցել է Եվրամիության և արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների մինիստերիալին, որը նվիրվել է «արևելյան գործընկերություն» ծրագրի 10 ամյակին: