Վրաստանի քաղաքացիների համար կոմունալ օգնության ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին
Վրաստանի կառավարության որոշմամբ, քաղաքացիների կոմունալ վճարների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև ձմռան ամիսներին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին:
«Որպեսզի փոխհատուցենք մեր քաղաքացիների եկամտի պակասը կամ աշխատանքը կորցնելը, կառավարությունը կայացրել է որոշում, կոմունալ վճարումների աջակցության ծրագիրը շարունակել նաև ձմռան 4 ամիսների ընթացքում: Դա կլինի՝ նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Օգնությունը կլինի նույն սկզբունքով, ինչպես մինչ այժմ էր – 200 կվտ ժամ և 200 խորանարդ մետր գազի օգտագործումը կփոխհատուցի կառավարությունը: Մեր ապահովված քաղաքացիները կարող են հրաժարվել նման օգնությունից»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: