Վրաստանի քաղաքացիները Թուրքիա աշխատելու նպատակով մեկնել կկարողանան գործատուի կողմից տրված եռամսյա պաշտոնական հրավերի հիման վրա
Վրաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկանում են Թուրքիա մենել աշխատանքի նպատակով, պետք է ներկայացնեն Թուրքիայից, համապատասխան գործատուի կողմից տրված եռամսյա պաշտոնական տեղեկանք,- այս մասին որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստում:
Ըստ Աջարիայի կառավարության նախագահ, Տոռնիկե Ռիժվաձեի, հայրենիք վերադառնալու դեպքում, Վրաստանի քաղաքացիները պետք է անցնեն 14 օրյա պարտադիր կարանտին: