Վրաստանի քաղաքացիները, ովքեր Վրաստանում պատվաստումների ամբողջական կուրս են անցել, ցանկացած երկրից ցամաքային սահմանը հատելիս ազատվում են ՊՇՌ թեստ ներկայացնելուց
Վրաստանի քաղաքացիները, ովքեր Վրաստանում ավարտել են կովիդ պատվաստման ամբողջական կուրսը, ազատվում են ցանկացած երկրից Վրաստանի ցամաքային սահմանը հատելիս վերջին 72 ժամյա ժամկետ ունեցող ՊՇՌ թեստի ներկայացնելու պարտավորությունից։
Այս մասին ասված է կառավարության որոշման մեջ։
«Վրաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխման և նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վրա օպերատիվ միջոցառումների հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2020 թվականի հունվարի 28-ի №164 որոշման մեջ փոփոխությունները օրենսդրական մատյանում հրապարակվել են այսօր, նոյեմբերի 30-ին: