Ի ուշադրություն Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիների, Վրաստանում Թուրքիայի դեսպանությունը տարածում է հայտարարություն:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, անձինք, ում անցագրի կամ կեցության թույլտվության ժամկետը անցել է, սակայն չվերթների չեղարկման պատճառով չեն կարողանում լքել Թուրքիայի տարածքը, չեն ենթարկվի տուգանային պատժամիջոցների:
Բացի այդ, չվերթների սովորական ռեժիմում վերականգնումից և իրենց երկրի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումից հետո, նշված անձինք, ոչ ուշ, քան մեկ ամիս ժամկետում պետք է լքեն Թուրքիայի տարածքը, հակառակ դեպքում՝ կտուգանվեն: