Վրաստանի քաղաքացիները օգտվում են Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմից, ինչը լավ հնարավորություն է մեր հասարակությունների և ժողովուրդների միջև ավելի սերտ կապեր հաստատելու համար. Իրակլի Ղարիբաշվիլի
Մեր երկրի քաղաքացիները վայելում են առանց վիզայի ճանապարհորդությունը Եվրամիության ներսում, ինչը շատ լավ հնարավորություն է մեր հասարակությունների և ժողովուրդների միջև սերտ կապեր հաստատելու համար»,- այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ստորագրելով Եվրամիությանը անդամակցության դիմումը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Եվրամիության հետ ազատ առևտուրը թույլ է տալիս հասնել աստիճանական տնտեսական ինտեգրման աշխարհի խոշորագույն շուկաներից մեկում։
Վարչապետի խոսքով՝ Վրաստանի արդիականացումը եվրոպական չափանիշներին համապատասխան անշրջելի է։
«Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումն արդեն մեր առօրյայի մասն են կազմում։ Մենք ակտիվորեն ընդունում ենք եվրոպական նորմերն ու չափանիշները երկրի քաղաքական, տնտեսական կամ սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում։ Մեր երկրի քաղաքացիները վայելում են առանց վիզայի ճանապարհորդություն ԵՄ/Շենգենյան տարածքում, ինչը շատ լավ հնարավորություն է մեր հասարակությունների և ժողովուրդների միջև սերտ կապեր հաստատելու համար։ Եվրամիության հետ ազատ առևտուրը մեզ հնարավորություն է տալիս աստիճանական տնտեսական ինտեգրման հասնել աշխարհի խոշորագույն շուկաներից մեկին: Երկրի արդիականացումը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, անշրջելի է մի շարք ոլորտներում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։