Վրաստանի քաղաքացիները Բուլղարիայում կկարողանան աշխատել օրինական կերպով
Վրաստանի քաղաքացիները Բուլղարիայում կկարողանան աշխատել օրինական կերպով

Վրաստանի քաղաքացիները կկարողանան Բուլղարիայում օրինական կերպով աշխատել: Սա է հաշվի առնում պայմանագիրը, որը կողմերը նախատեսում են կնքել առաջիկայում:

Պայմանագիրն ստորագրելուց վեց ամսվա ընթացքում կպատրաստվեն օրինական կերպով ժամանակավորապես աշխատելու կոնկրետ սխեմայի գործարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Հարցի առնչությամբ Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում Բուլղարիայի Հանրապետության և Վրաստանի միջև աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին պայմանագրի նախագծի շուրջ անցկացվել է բանակցությունների պաշտոնական փուլը:

Նիստը գլխավորում և Վրաստանի պատվիրակությունը ղեկավարում էր նախարարի տեղակալ Թեա Ախվլեդիանին, իսկ Բուլղարիաի պատվիրակության ղեկավարը աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար տեղակալ Լազար Լազարովն էր:

Նշված գործընթացը Վրաստանի քաղաքացիների համար կստեղծի Բուլղարիայի Հանրապետությունում համապատասխան պահանջարկ ունեցող մասնագիտություններում որակավորված աշխատողների ժամանակավոր օրինական աշխատանքի հնարավորություն: