Վրաստանի քաղաքացիները այսօր Ամստերդամից կվերադառնան «Georgian Airways» -ի հատուկ չվերթով
Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձը արտերկրից կազմակերպվում է աստիճանաբար։
Վրաստանի Առաջին ալիքը կապ հաստատեց հայրենիք վերադարձողներից մեկի հետ։ Մարիամ Մեստիաշվիլին, որն Ամստերդամից վերադարձավ այսօր «Georgian Airways»-ի հատուկ չվերթով։ Նա հայտնեց, որ Պորտուգալիայում Վրաստանի հյուպատոսությունը օգնություն է ցուցաբերել իրեն և իր ընկերներին:
«Պորտուգալիայում Վրաստանի հյուպատոսությունը մեզ օգնեց: Երբ, որ իմացան մենք Պորտուգալիայում ենք, նրանք զանգահարեցին մեզ և ամեն կերպ օգնեցին: Երեք վրացի ուսանողներ մեկ կիսամյակի ընթացքում գտնվում էին «Էրազմուս +» նախագծում: Երեկ չէ առաջին օրը մենք ժամանեցինք Լիսաբոնից Ամստերդամ։ Այսօր կլինի թռիչքը Ամստերդամից Թբիլիսի: Ինքնաթիռը Թբիլիսիում կլինի, հավանաբար, ժամը 4-5-ին: Հիմա ես գտնվում եմ Ամստերդամի օդանավակայանում և վերադառնում եմ Թբիլիսի: Մեզ օդանավակայանից կարանտին կտանեն》,- այս մասին հեռախոսազրույցի ժամանակ ասաց Մարիամ Մեստիաշվիլին:
Համաձայն Վրաստանի Արտաքին գործերի նախարարության տվյալների ՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի տարածման հետևանքով ՝ վրացական կառավարության ջանքերով, առայսօր կազմակերպվել է 4000 քաղաքացու վերադարձը հայրենիք: