Վրաստանի քաղաքացին ասաց, որ այս մարդիկ նստեն խորհրդարանում և ինչպես ինձ են պարտադրել դիմանալ և աշխատել նրանց հետ, այնպես էլ նրանց են պարտադրել դիմանալ և աշխատել ինձ հետ. Գիորգի Գախարիա
Երկխոսությունը ոչ թե հեռանկար է, այլ մեր պարտավորությունն է, որը մեզ պարտադրել է Վրաստանի քաղաքացին, – այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լրագրողների այն հարցին, որը վերաբերում էր ընդդիմության հետ երկխոսության ռեսուրսներին:
Կառավարության ղեկավարի խոսքով, կառավարման թիմը ստանձնել է այդ պատասխանատվությունը և պատրաստ է երկխոսության համար:
«Ինձ ընդդիմության որոշ անդամներ կարող են ավելի շատ դուր գալ, ոմանք` պակաս, կամ ընդհանրապես դուր չգալ, քանի որ չեմ հասկանում նրա արժեքները, սակայն արդյո՞ք դա իմ ճաշակի գործն է: Վրաստանի քաղաքացին ասաց, որ այս մարդիկ նստեն խորհրդարանում և ինչպես ինձ են պարտադրել դիմանալ և աշխատել նրանց հետ, այնպես էլ նրանց են պարտադրել դիմանալ և աշխատել ինձ հետ: Հետևաբար, այս պատասխանատվությունը պետք է հասկանան բոլորը: Երկխոսությունը պարտավորություն է, մենք կիսում ենք այդ պարտավորությունը և միշտ պատրաստ կլինենք երկխոսության համար»,- հայտարարել է վարչապետը: