Վրաստանի քաղաքացին անունը և ազգանունը կարող է փոխել միայն մեկական անգամ
Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, զգուշանանք և պաշտպանենք այն պատմական հաջողությունը, որը կոչվում է Եվրամիության հետ անայցագրային ռեժիմ-. այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ կառավարության այսօրվա նիստից հետո, որտեղ քննարկել ենք ազգի փոփոխման կանոնակարգերի խստացման մասին օրենսդրական փոփոխությունները:
Նրա խոսքով, 2014 թվականին, Եվրամիության անդամ երկրների հետ բանակցությունների արդյունքում, Վրաստանում խստացվել են անվան փոփոխման կանոնակարգերը: Այժմյան ձևով, չափահասը անունը կարող է փոխել միայն մեկ անգամ: Ազգի փոփոխություն կանոնակարգերը չեն նորացվել: Փորձնականում այդ պատճառով եվրոպական երկրներում գրանցվել են բազմաթիվ խնդիրներ, ուստի նախարարի հայտարարությամբ, փոփոխությունների նպատակն է, խստացվի առկա ազատականացված ձևը:
Թեա Ծուլուկիանին հույս է հայտնել, որ խորհրդարանի պատգամավորները կաջակցեն նշված բարեփոխումը:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, չափահասը միայն մեկ անգամ կարող է որոշում կայացնել՝ ծնողների կամ տատիկ-պապիկի միացյալ ազգը ստանալու մասին:
Թեա Ծուլուկիանին հայտարարել է, որ նախորդ տարի գրանցվել դեպք, երբ քաղաքացին մեկ տարվա ընթացքում 4 անգամ, 3 անգամ, 2 անգամ փոխել է ազգը: Նախարարի հայտարարությամբ, նշվածը լուրջ խնդիր է ստեղծում փաստաթղթերի անվտանգությանը և վտանգի առաջ բերում երկրի անայցագրային ռեժիմը՝ Շենգեն գոտու հետ:
«Դրա հետ մեկտեղ, անձինք, ովքեր նախորդ տարվա մարտի 28-ից, այսինքն անայցագրային ռեժիմի գործրկումից հետո, արդեն մեկ անգամ փոխել են ազգանունը, այդ հնարավորությունն այլևս չեն ունենա:
Փոփոխությունները երկրին կօգնեն խուսափել խնդրից, որի դեպքում, Շենգեն գոտուց հետ վերադարձված անձինք փոխում են ազգը, ստանում այլ անձնագիր և մուտք են գործում շենգենյան գոտի, որտեղից նրանց արտաքսում են»,- հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: