Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության սերվերի վրա իրագործվել է կիբերհարձակում
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ՀԻԻԱ քաղաքացիական ավիացիայի գործակալության սերվերի վրա մայիսի 2-ին իրագործվել է կիբերհարձակում:
Գործակալության տեղեկությամբ, համակարգչային վիրուսը վնասել է գործակալությունում պաշտպանված բազաները, ծրագրերը և էլեկտրոնային հասցեները:
«Հարձակման հետևանքով ստեղծված խնդիրը լուծելու համար, գործակալության հետ միասին ներգրավված են համապատասխան բոլոր գերատեսչությունները: Ավիաընկերությունների և ավիացիոն ձեռնարկությունների, օպերատորների և ավիամասնագետների համար այժմ գործում են հետևյալ էլ. հասցեները. [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]»,- նշված է գործակալության կողմից տարածած հայտարարությունում: