Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին այս պահին չի պլանավորվում թեստավորել, նա իրեն լավ է զգում
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին այս պահին չի պլանավորվում թեստավորել, այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պատրիարքարանի հասարակության հետ հարաբերության ծառայությունը:
Նրանց փոխանցմամբ, Իլիա Երկրորդն իրեն լավ է զգում:
«Այսօր Վրաստանի պատրիարքարանում Լուգարի կենտրոնի լաբորատորիայի ներկայացուցիչները պատրիարքարանի աշխատակիցներին կթեստավորեն «ՊՇՌ» մեթոդով:
Հատկանշական է, որ նման թեստավորում պատրիարքարանի աշխատակիցները և հոգևորական անձինք անցնում են պարբերաբար:
Ինչ վերաբերում է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի առողջական վիճակին, այս պահի դրությամբ նա չի թեստավորվի: Իլիա Երկրորդն իրեն լավ է զգում»,- ասվում է Վրաստանի պատրիարքարանի մամլո ծառայությունում: