Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քարտուղար-ռեֆերենտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քարտուղար-ռեֆերենտ Շորենա Թեթրուաշվիլու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի պատրիարքարանը:
«Ինչպես հայտնի է հասարակությանը, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի քարտուղար-ռեֆերենտ, տիկին Շորենա Թեթրուաշվիլին անցել է «ՊՇՌ» թեստավորում, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այժմ տիկին Շորենան իրեն լավ է զգում և հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ: