Վրաստանի կառավարությունն ապրիլի 24-ին կներկայացնի էկոնոմիկայի հակաճգնաժամային ծրագրի նախագիծը
Վրաստանի կառավարությունն ապրիլի 24-ին կներկայացնի էկոնոմիկայի հակաճգնաժամային ծրագրի նախագիծը

Վրաստանի իշխանությունը համավարակի դեմ պայքարին զուգահեռ ամենօրյա ռեժիմում աշխատում է էկոնոմիկայի հակաճգնաժամային ծրագրի շուրջ, որն աստիճանաբար սկսել ենք ներկայացնել,- այս մասին հայտարարել է վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին:

Ինչպես նա նշել է, նախնական փուլում անցկացվել են անհրաժեշտ միջոցներ. Այդ թվում՝ երեք ամսով կոմունալ ծախսերի վճարում Վրաստանի քաղաքացիների համար, 9 տիպի սննդամթերքի ապահովագրում, այսինքն՝ հատուկ մեխանիզմ կառավարության կողմից, որ 9 տիպի սննդամթերքի գին չի ավելանա, ինչպես նաև՝ հարկային արտոնություններ բիզնեսի համար և երեք ամսով բանկային սպասարկման հետաձգում ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ բիզնեսի համար:

«Հաջորդ փուլում արդեն երևաց այն աննախադեպ մեծ աշխատանքի արդյունքը, որը տարել է Վրաստանի իշխանությունը և այս հետևողական բարեփոխումների արդյունքը, որից հետո մեր երկիրը, Վրաստանը և կառավարությունը կարողացան երկրի էկոնոմիկայի համար կենտրոնացնել ավելի քան 3 միլիարդ դոլլար, միջազգային ինստիտուտներից և դոնորներից»,- հայտարարել է նա:

Վարչապետի մամլո խոսնակի փոխանցմամբ, ապրիլի 24-ին Վրաստանի կառավարությունը կներկայացնի տնտեսական, հակաճգնաժամային ծրագրի նախագիծը:

«Ցանկանում եմ հայտնել, որ ապրիլի 24-ին Վրաստանը կներկայացնի տնտեսական, հակաճգնաժամային ծրագրի նախագիծը, որը բաղկացած կլինի երկու փուլից: Այն է՝ նպատակային, սոցիալական օգնություն հակաճգնաժամային ծրագիրը և բիզնեսին օգնության հակաճգնաժամային պլանը: Բացի այդ, ուրբաթ կներկայացվի սահմանափակումների հետևողական մեղմացման ծրագիրը»,- հայտարարել է մամլո խոսնակը: