Վրաստանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի թմրանյութերի չափաբաժինների և կալանավորման ժամկետների հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը
Վրաստանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի թմրանյութերի չափաբաժինների և կալանավորման ժամկետների հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել է խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն, միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստին չեն քննարկվել այն օրենսդրական փոփոխությունները, որոնց քննարկումը ժամանակավորապես դադարեցված է օրենսդրական մարմնում և որը վերաբերում է թմրաքաղաքականության ազատականացմանը:
Նրա տեղեկությամբ, միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է երկու առաջարկ, որոնցից մեկը վերաբերում էր մոնոտորինգի ծառայության կենտրոններից մեկի ստեղծմանը, իսկ մյուսը՝ հոգեմետ դեղերի և թմրանյութերի չափաբաժնին: