Վրաստանի կառավարությունը Ուկրաինա է ուղարկում 1,500,000 լարի արժողությամբ գեներատորներ
Վրաստանի կառավարությունը Ուկրաինա է ուղարկում 1,500,000 լարի արժողությամբ գեներատորներ

Վրաստանի կառավարությունը Ուկրաինային գեներատորներ կուղարկի։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության վարչական մարմինը։

Նրանց հաղորդմամբ՝ համապատասխան կարգադրությունը, որը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։

«Կարգադրության համաձայն՝ Ուկրաինային փոխանցման նպատակով Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամը կգնի տարբեր տեսակի գեներատորներ՝ 1,500,000 լարիի արժողությամբ», – ասված է հայտարարության մեջ։