Վրաստանի կառավարությունը ծրագրում է Կախեթում անց կացնել միջազգային ներդրումային համաժողով
Կախեթում տեղի է ունենալու «ավելի ներդրում Վրաստանի տարածաշրջաններին» միջազգային տարածաշրջանային համաժողով:
Վրաստանի կառավարության որոշմամբ, համաժողովի բարձր մակարդակով անցկացնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Խումբը ղեկավարելու է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան, որի կազմ են մտնում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Կառավարության որոշմամբ, աշխատանքային խմբի քարտուղարության գործառույթները կատարելու է «արտադրիր Վրաստանում» գործակալությունը և Կախեթիի պետական լիազորի վարչությունը:
Համաժողովի անցկացման ստույգ ժամկետը անհայտ է: