Վրաստանի կառավարությունը «Ռեմդոսովիր» դեղամիջոցի տրամադրման համար դիմել է «Գիլիադ» ընկերությանը, համոզված եմ, որ պահանջը կբարավարվի և կունենանք դեղորայքի քանակ. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանի կառավարությունը դիմել է «Գիլիադ» ընկերությանը, որ Վրաստանի համար հատկացվի «Ռեմդոսովիր» դեղորայքի որոշակի քանակ, որպեսզի լրացվի այսպես կոչված պահուստային չափաբաժինը,- այս հայտարարությունը արել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Գամղրելիձեն վստահ է, որ այդ պահանջը կբավարարվի: Ըստ նրա, նշված դեղն ունի իր ցուցումները, երբ և ինչպես այն նշանակել:
«Ռեմդոսովիրը մեզ հայտնի է 2015 թվականից: Դեղորայքը արտադրում է «Գիլիադ» ընկերությունը, որը ստեղծվել է արևմտյան Աֆրիկայում Էբոլա վարակի բռնկման ժամանակ: Չինացիները այս դեղը շատ ակտիվ օգտագործել են իրենց հիվանդներին բուժելիս
Վրաստանը ակտիվորեն համագործակցում է այս ընկերության հետ, հեպատիտ C- ի կապակցությամբ: Այն հանդիսանում է միջազգային ամենահզոր դեղագործական ընկերություններից մեկը, որը արտադրում է հակավարակային դեղամիջոցներ: Վրաստանի կառավարությունը դիմել է «Գիլիադ» ընկերությանը, որ Վրաստանին հատկացվի որոշակի բաժին և համոզված եմ մեր պահանջը կկատարվի»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն: