Վրաստանի կառավարությունը պայմանագիր է կնքելու «Amazon» ընկերության հետ: Կառավարության հրամանի համաձայն, փաստաթղթի ստորագրության իրավասությունը շնորհվել է էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիային: «Amazon.com, Inc.»-ի հետ նախատեսվում է կնքել «Կոմերցիոն գաղտնիքները չբացահայտելու մասին» պայմանագիր:
Ամերիկյան ընկերության ղեկավարների հետ սեպտեմբերին, Վաշինգտոնում հանդիպում էր անցկացրել Մամուկա Բախտաձեն: Խոսքը վերաբերել է թվային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Վրաստանի ներուժի և թվային Մետաքսի ճանապարհի զարգացման հեռանկարին:
Amazon.com-ի աշխարհում խոշորագույն առցանց խանութն է: