Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ միանվագ ֆինանսական օգնություն կտրամադրի երեխաներ ունեցող ուկրաինական խոցելի ընտանիքներին
Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ միանվագ ֆինանսական օգնություն կտրամադրի երեխաներ ունեցող ուկրաինական խոցելի ընտանիքներին, հայտնում է UNICEF Georgia-ն։
Նրանց տեղեկություններով՝ 2022 թվականի փետրվարի 1-ից հետո Վրաստան ժամանած ընտանիքները յուրաքանչյուր երեխայի համար կստանան 470 լարի։
«Ուկրաինացի երեխաների ծնողները/օրինական ներկայացուցիչները դրամական օգնություն ստանալու համար մինչև սույն թվականի մարտի 1-ը պետք է դիմեն Սոցիալական ծառայությունների գործակալության տարածքային բաժիններ և իրենց հետ բերեն իրենց և երեխայի անձնագիրը/ծննդյան վկայականը։ Հարցերի դեպքում շահագրգիռ անձինք կարող են զանգահարել թեժ գծին՝ 1505»,- հայտնում է «UNICEF»-ը։