Վրաստանի կառավարությունը քննարկում է մասնագիտական ուսումնարանների ուսանողների համար պարտադիր զինվորական ծառայության միանվագ հետաձգման նախաձեռնությունը
Վրաստանի կառավարությունը քննարկում է մասնագիտական ուսումնարանների ուսանողների համար պարտադիր զինվորական ծառայության միանվագ հետաձգման նախաձեռնությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում՝ պատգամավորների կողմից այս թեմայով հնչեցված հարցին ի պատասխան:
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ, գործադիր իշխանությունում այս հարցի շուրջ քննարկում է ընթանում և վերջնական համաձայնությունից հետ նախաձեռնությունը կուղարկվի խորհրդարանին:
«Ծառայությունը կհետաձգվի միայն մեկ անգամ, որպեսզի դա չդառնա որոշ շահարկումների առարկա: Սակայն կասեմ, որ այս հարցով կառավարությունում դեռևս տարակարծություն կա: Մենք կքննարկենք այդ հարցը»,- նշել է վարչապետը: