Վրաստանի կառավարությունը քննարկում է արտահանման նպատակով մարիխուանա աճեցնելու և արտադրելու հարցը. ՆԳՆ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ կառավարությունը քննարկում է արտահանելու համար բժշկական և կոսմետիկական նպատակով, մարիխուանա աճեցնելու և արտադրելու հարցը:
Ինչպես նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում, կառավարության կողմից մարիխուանայի հետ կապված նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները նկատի ունեն մարիխուանայի իրացման խիստ սահմանափակում:
«Բացի այդ, ներքին գործերի նախարարության կողմից պատրաստվել է նախագիծ, որը մարիխուանայի կիրառումը բերում է իրավական խիստ շրջանակի մեջ և որոշ վայրերում սահմանափակում մարիխուանայի կիրառումը: Կառավարությունը քննարկում է նաև արտահանելու համար բժշկական և կոսմետիկական նպատակով, մարիխուանա աճեցնելու և արտադրելու հարցը: Ցանկացած դեպքում, երկրի ներսում մարիխուանայի իրացումը մնում է քրեորեն պատժելի»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում:
«Մծվանեեբի» դաշինքի նախագահ Գիա Գաչեչիլաձեն հայտարարել է, որ կա տարբերակ, որ մարիխուանան հնարավոր է արտահանվի բուժման նպատակներով: