Վրաստանի կառավարությունը կարող է հայտնաբերել ահաբեկչական միջադեպերը, կասեցնել դրանք և արձագանքել. ԱՄՆ-ի պետական դեպարտամենտ
Վրաստանի կառավարությունը կարող է հայտնաբերել ահաբեկչական միջադեպերը, կասեցնել դրանք և արձագանքել: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ամենամյա հաշվետվությունում, որում գնահատված է աշխարհի տարբեր երկրների կողմից ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ իրականացրած քայլերը:
Փաստաթղթի հեղինակների խոսքերով, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, ահաբեկչական վտանգների հետ պայքարի ուղղությամբ, գտնվում է առաջատար դիրքերում:
«Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը, որը առաջատար դիրքեր է զբաղեցնում ահաբեկչության դեմ պայքարում, լավ է պատրաստված: 2017 թվականին Վրաստանի իրավապահ մարմինները ստորագրել են փոխհամագործակցության հուշագիր, որը նախատեսում է ճգնաժամային իրավիճակների կառավարման համատեղ կենտրոնի բացում, որը աշխատում է ահաբեկչական ակտերի ժամանակ»,-ասված է պետքարտուղարության հաշվետվությունում:
Հաշվետվությունում ընդգծված է, որ Վրաստանը 2017 թվականին, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բարելավել է ցամաքային սահմանի հինգ սեկտորի ենթակառուցվածքը: Բացի այդ հիմնվել է ռիսկերի և վտանգների գնահատման ստորաբաժանում, որը աշխատում է Եվրամիությունում գործող մոդելով: Զուգահեռաբար Վրաստանը ստորագրել է փոխհամագործակցության հուշագիր NATO-ի ծովային ուժերի հրամանատարական շտաբի հետ:
«Վրաստանը դարձել է NATO-ի գործընկերը, դաշինքի հրամանատարությամբ ընթացող «ծովի պահպան» օպերացիայում, որը ուղղված է ահաբեկչության դեմ: Կառավարությունը ընդունել է նաև հավելյալ անվտանգության նորմեր ավիացիայի սեկտորում»,-ասված է հաշվետվությունում:
Պետքարտուղարության հաշվետվությունում հայտնվել է նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից 2017 թվականի նոյեմբերին, Թբիլիսիում իրականացրած հակաահաբեկչական հատուկ գործողությունը, որի նպատակը բնակելի տան մեջ տեղակայված չորս ահաբեկչի ձերբակալությունն էր:
«Նոյեմբերի 21-22-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության, հակաահաբեկչական ստորաբաժանումը իրականացրել է հատուկ գործողություն Թբիլիսիում, բնակելի տներից մեկում: Օպերացիայի նպատակն էր չորս ահաբեկչի ձերբակալությունը, որոնք հատուկ ջոկատայինների ուղղությամբ կրակ են բացել: Ահաբեկչական խմբավորման մեկ անդամի ձերբակալել են, երկուսին սպանել, իսկ չորրորդը պայթեցրել է իրեն: Վրաստանի կառավարությունը նույնականացրել է սպանվածներից մեկին, նա միջազգային ահաբեկիչ Ախմեդ չատաևն էր: Հատուկ գործողության ժամանակ զոհվել է նաև մեկ վրացի սպա, երեքը վիրավորվել են»,-ասված է հաշվետվությունում:
Փաստաթղթի հեղինակները գրում են նաև դեկտեմբերի 26-ին Պանկիսիի կիրճում իրականացրած ռեյդի մասին: Հաշվետվությունում ասված է, որ նշված միջոցառումը իրականացվել է դատարանի թույլտվությամբ:
«Իրավապահները ձերբակալել են չորս մարդու, որոնք, հավանաբար կապ են ունեցել Չատաևի հետ: Տղամարդկանցից մեկը ձերբակալության ժամանակ վիրավորվել էր, հետագայում մահացել,-ասված է փաստաթղթում:
Փաստաթղթում ասված է նաև, որ հուլիսին Վրաստանի կառավարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քաղաքացու դեմ, որը մեղադրվում է «իսլամական պետություն» կազմակերպության անդամության մեջ:
Հաշվետվության համաձայն, 2017 թվականին Վրաստանում հետաքննություն է սկսվել նաև ահաբեկչության ֆինանսավորման գործով, արտասահմանի քաղաքացու հանդեպ:
Փաստաթղթի համաձայն, ընդհանուր առմամբ 2016-2017 թվականներին Վրաստանում, գրանցվել է ահաբեկչությունը ֆինանսավորելու երեք դեպք: Հետաքննությունը շարունակվում է:
Հեղինակ -
Edgar Barsegyan