Վրաստանի կառավարությունը Իրան-Ադրբեջանի սահմանին գտնվող Վրաստանի քաղաքացիներին վերադարձրել է հայրենիք, նրանք տեղափոխվել են կարանտին
Վրաստանի կառավարությունը համապատասխան երկրների հետ ակտիվ աշխատանքի արդյունքում, Վրաստանի քաղաքացիներին, ովքեր կորոնավարակի տարածման կանխարգելման միջոցառումների պատճառով, հայտնվել էին Ադրբեջան-Իրան սահմանի իրանական կողմում, համապատասխան տրանսպորտով տեղափոխել են Վրաստան,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ալեքսանդր Խվթիսիաշվիլին:
Նրա խոսքով, քաղաքացիներին սահմանում դիմավորել են արտակարգ իրավիճակների համակարգող և անհետաձգելի օգնության կենտրոնի աշխատակիցները:
«Նրանք անցել են համապատասխան ստուգումներ և հատուկ տրանսպորտով տեղափոխվել են կարանտինային հաստատություն»,- ասել է փոխնախարարը:
Լրատվությունն այս մասին տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: