Վրաստանի կառավարությունը հավելավճարներ կտրամադրի բազկամարտիկներին և պարաբազկամարտիկներին
Վրաստանի կառավարությունը հավելավճարներ կտրամադրի բազկամարտիկներին և պարաբազկամարտիկներին

Վրաստանի կառավարությունը պարգևավճարներ կտրամադրի բազկամարտիկներին և պարաբազկամարտիկներին,- ասվում է կառավարության տարածած տեղեկատվության մեջ։

17000 լարիով կպարգևատրվեն բազկամարտի և պարաբազկամարտի աշխարհի առաջնության 1-ին տեղը զբաղեցրած մարզիկները, 8500 լարի՝ 2-րդ, իսկ 5100 լարի՝ 3-րդ տեղը գրաված մարզիկները:

Ինչ վերաբերում է բազկամարտի եւ պարաբազկամարտի երիտասարդական թիմերին, ապա առաջին տեղը զբաղեցրածները կստանան 5100 լարի, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ 3400 լարի, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 1700 լարի:

Բազկամարտի երիտասարդական հավաքականում 1-ին տեղը զբաղեցրածները նույնպես կստանան մրցանակ՝ 3400 լարիի չափով։ Վրաստանի կառավարության որոշմամբ պարգեւավճարներ են նախատեսված նաեւ մարզիչների եւ բուժանձնակազմի համար։

Բազկամարտի աշխարհի առաջնության մասնակիցների բոնուսների ընդհանուր գումարը կազմում է 1 921 850 լարի։