Վրաստանի կառավարությունը հաստատել է Ռուսթավիում մթնոլորտային օդի որակի բարելավման գործողությունների ծրագիրը
Վրաստանի կառավարությունը հաստատել է Ռուսթավիում մթնոլորտային օդի որակի բարելավմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Ըստ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության, ծրագիրը մշակվել է նախարարության համապատասխան ծառայությունների կողմից, հիմնվելով Ռուսթավիի արդյունաբերական գոտու բոլոր խոշոր ձեռնարկությունների օդի որակի ամբողջական ստուգման և մոնիտորինգի արդյունքում ստացված տեղեկատվության վրա:
Նրանց խոսքով, ծրագրի նպատակն է բարելավել օդի որակը Ռուսթավիում և նրա հարակից տարածքում, ինչը անհրաժեշտ նախապայման է շրջակա միջավայրի բարելավման համար:
«Մթնոլորտային օդի որակի բարելավման գործողությունների ծրագիրը արդյունաբերական արտանետումների կանոնակարգի առումով ընդգրկում է հետևյալ կարևոր խնդիրները. Արդյունաբերական օբյեկտներից ավելցուկային արտանետումների համար տուգանքների զգալի աճ. Խոշոր ձեռնարկություններում արտանետումների շարունակական ավտոմատ մոնիտորինգի սահմանում. Բնապահպանական վերահսկողության վարչությանը արտանետումների զգալի ավելցուկի դեպքում ձեռնարկության աշխատանքը դադարեցնելու իրավունքի շնորհում. Արդյունաբերական ոլորտի արտանետումների կարգավորման ժամանակակից եվրոպական օրենսդրական բազայիմշակում; Խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների բնապահպանական ավելի ակտիվ վերահսկողության իրականացում;
Հարկ է նշել, որ Ռուսթավիի դեպքում այս պահանջները տարածվելու են գործող 25 խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաև երկրի ավելի քան 100 արդյունաբերական օբյեկտների վրա: «Նոր կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց հետո ձեռնարկություններին հանձնարարվելու է օբյեկտների վրա տեղադրել փոշու պահման ֆիլտրման ժամանակակից համակարգեր և վերահսկել արտանետվող նյութերը», – նշված է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկության մեջ:
Նրանց խոսքով, ծրագրի բյուջեն գերազանցում է 62 միլիոն լարին:
«Կարևոր է, որ բացի արդյունաբերական արտանետումների կարգավորումից, ծրագիրը կներառի այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են քաղաքում կանաչ տարածքների ավելացումը, ճանապարհային ենթակառուցվածքների և հասարակական տրանսպորտի բարելավումը, օդի որակի մոնիտորինգի ընդլայնումը և շրջակա միջավայրի պաշտպանության իրազեկության բարձրացումը:
Ռուսթավիում օդի որակի բարելավման գործողությունների ծրագիրը, որը նախաձեռնել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը, պատրաստվել է Վրաստանի խորհրդարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և եվրոպացի փորձագետների ներգրավմամբ », – հայտարարում են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունից: