Վրաստանի կառավարությունը համապատասխան տեխնիկա և փրկարարներ կուղարկի Թուրքիա՝ փրկարարական աշխատանքների համար
Վրաստանի կառավարությունը համապատասխան տեխնիկա և փրկարարներ կուղարկի Թուրքիա՝ փրկարարական աշխատանքների համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով Վրաստանի կառավարությունը առաջիկա ժամերին կուղարկի համապատասխան տեխնիկա և փրկարարներ՝ մասնակցելու փրկարարական միջոցառումներին։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդումների՝ Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները ներգրավվելու են Թուրքիայում երկրաշարժի հետեւանքների դեմ պայքարում։

Թուրքիայում այսօր՝ լուսադեմին, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Վերջին տվյալներով՝ երկրի 10 նահանգներում զոհվել է 284, վիրավորվել՝ 2323 մարդ։ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ աղետի ուժգնությունը կազմել է 7,8 մագնիտուդ։