Վրաստանի կառավարությունը և Համաշխարհային բանկն ստորագրել են պայմանագիր՝ կորոնավիրուսի արագ արձագանքման փաթեթով Վրաստանին 80 միլիոն դոլլար տրամադրելու մասին
Վրաստանի կառավարությունը և Համաշխարհային բանկն ստորագրել են պայմանագիր՝ կորոնավիրուսի արագ արձագանքման փաթեթով Վրաստանին 80 միլիոն դոլլար տրամադրելու մասին: Փաստաթուղթն առցանց ռեժիմում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սեբաստյան Մոլինեուսը:
Ինչպես նշվել է առցանց հանդիպմանը, Համաշխարհային բանկի կողմից հատկացված ֆինանսական փաթեթը Վրաստանի կառավարությանը կօգնի առողջապահության և սոցիալական ոլորտում կորոնավիրուսով պայմանավորված հետևանքների մեղմացման և դրանց արձագանքման գործում:
Բացի այդ, նախագիծը նկատի ունի կորոնավիրուսից ուղղակի կամ անուղղակի կերպով տուժած ընտանիքների և անձանց սոցիալական և ֆինանսական աջակցություն:
Համաշխարհային բանկը համագործակցում է նաև Ասիայի ենթակառուցվածքի ներդրումային բանկի հետ:
Հատկանշական է, որ Համաշխարհային բանկի հետ այսօր կնքված պայմանագիրը երեք միլիարդ դոլլար ֆինանսական օգնության մի մասն է, որը Վրաստանի կառավարությանը հաջողվել է ներգրավել երկրի էկոնոմիկայի համար: