Վրաստանի կառավարությունը 2020 թվականի բյուջեի հարցով անց է կացնելու արտահերթ նիստ
Վրաստանի կառավարության վարչությունում այսօր տեղի է ունենալու կառավարության արտահերթ նիստ:
Հանդիպումը ղեկավարելու է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան: Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, կառավարության նիստի թեման 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն է:
Նախատեսվում է, որ քննարկումներից հետո պետական բյուջեի նախագիծը վաղը կներկայացվի խորհրդարանին:
Օրակարգի համաձայն, խորհրդարանը պետական բյուջեի նախագիծը քննարկելու է կոմիտետային ձևաչափով, որից հետո այն դիտողություններով հետ կուղարկի կառավարությանը:
Վրաստանի կառավարության արտահերթ նիստը կսկսվի ժամը 12:00-ին: