Վրաստանի կառավարություն. Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը չի վերաբերում առաքման ծառայություններին
Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժման արգելքը չի տարածվում առաքման ծառայությունների վրա:
Նշված հարցով Վրաստանի Առաջին ալիքը դիմել էր կառավարության վարչությանը, որտեղ մեկնաբանել են, որ փոստային, առաքման ծառայություններ իրականացնող ընկերությունների համար թույլատրելի կլինի սպասարկել թեթև մարդատար ավտոմեքենաների միջոցով:
Թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է մինչև ապրիլի 27-ը: Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ համակարգող խորհրդի որոշմամբ, գյուղատնտեսական աշխատանքի համար, որոշ ժամերին, քաղաքացիները կկարողանան երթևեկել թեթև մարդատար ավտոմեքենաներով, աշխատանքի վայր գնալու և տուն վերադառնալու նպատակով: Խոսքը վերաբերում է ժամը 06:00-ից մինչև 08:00-ն և 18:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածներին: