Վրաստանի կառավարություն . 2024 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է մինչև պատմական նվազագույնը
Վրաստանի կառավարություն . 2024 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է մինչև պատմական նվազագույնը

«2024 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը նվազել է մինչև պատմական նվազագույնը»,- ասված է Վրաստանի կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Վրաստանի կառավարության տվյալներով՝ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ գործազրկության մակարդակը զգալիորեն նվազել է՝ 3,1 տոկոսային կետով և կազմել 13,7 տոկոս։

«Զբաղվածների թիվն աճել է 19,1 հազարով և կազմել 935,8 հազար, իսկ ինքնազբաղվածների թիվն աճել է 41,3 հազարով և կազմել 451,5 հազար»,- նշված է Վրաստանի կառավարության տարածած տեղեկատվության մեջ։