Վրաստանի կառավարության վարչությունում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր հայ գործընկերոջը վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հյուրընկալել է կառավարության վարչությունում, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:
Կառավարության վարչության մամուլի ծառայության լրատվությամբ, կառավարության գրասենյակի բակում կատարվել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգները, որից հետո վարչապետերը միմյանց ներկայացրել են պատվիրակության անդամներին:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին և Նիկոլ Փաշինյանը հանդիպելու են դեմ առ դեմ, որից հետո հանդիպումը շարունակվելու է ընդլայնված ձևաչափով, որին ներկա են լինելու Վրաստանի և Հայաստանի նախարարների կաբինետի անդամները:
Երկու երկրների վարչապետերը հայտարարություններ են անելու մամուլի համար:
Նիկոլ Փաշինյանը Վրաստան է ժամանել կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan