Վրաստանի կառավարության վարչությունում սկսվում է վերակազմակերպում: Կառավարության վարչության վերակազմակերպման մեկնարկի մասին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու 2018 թվականի մայիսի 7-ի հրամանագիրը հրապարակվել է Վրաստանի կառավարության կայքէջում:
Ինչպես նշված է հրամանագրում, Վրաստանի կառավարության վարչության վերակազմակերպումն իրագործվում է համակարգային, արդյունավետ կառավարում ապահովելու նպատակով, որի արդյունքում կստանանք Վրաստանի կառավարության վարչության մասամբ կամ ամբողջական նոր կառույց:
Վերակազմակերպման նպատակով իրականացվելիք միջոցառումների ծրագրումը վարչության կառավարման դեպարտամենտի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայությունը պետք է ապահովի ոչ ավել քան մեկ ամիս ժամկետում, նույն ծառայությունը պարտավորվում է հրամանի հետ ծանոթացնել վարչության յուրաքանչյուր աշխատակցի: