Վրաստանի կառավարության վարչությունը ղեկավարելու է Կախաբեր Քեմոկլիձեն
Վրաստանի կառավարության վարչությունը ղեկավարելու է Կախաբեր Քեմոկլիձեն

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով, կառավարության վարչությունը ղեկավարելու է Կախաբեր Քեմոկլիձեն: Ըստ նրա, Քեմոկլիձեն արժանի պետական ​​ծառայող է և երկրին ծառայելու մեծ փորձ ունի:

Ըստ Գախարիայի, Կախաբեր Քեմոկլիձեն ունի բավարար գիտելիքներ, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել կառավարության վարչությունում:

«Ես կցանկանայի ներկայացնել կառավարության վարչության նոր ղեկավար պարոն Կախա Քեմոկլիձեին: Նա տարիներ շարունակ եղել է մեր թիմում, աշխատում է, արժանի պետական ​​ծառայողներից է: Տարիներ շարունակ ծառայել է իր երկրին ու թիմին: Նա երկրին ծառայելու մեծ փորձ ունի: Վերջերս Կախան զբաղեցնում էր Ազգային անվտանգության գրասենյակի ղեկավարի պաշտոնը: Նա մասնակցել է երկրի համար կարևոր իրադարձություններին, ինչպիսիք են Ժնևի բանակցությունները: Նա ունի բավարար գիտելիքներ՝ կառավարության վարչության արդյունավետ աշխատանքի համար », – ասաց Գիորգի Գախարիան: