Վրաստանի կառավարության վարչության շենքի մոտ ֆոտո-վիդեո նկարահանողները և երաժիշտներն անցկացրել են
Վրաստանի կառավարության վարչության շենքի մոտ ֆոտո-վիդեո նկարահանողները և երաժիշտներն անցկացրել են «Տվեք մեզ գոյատևելու հնարավորություն» վերտառությամբ բողոքի ցույց:
Նրանք բողոքում են միջոցառումների և հարսանիքների արգելքի դեմ:
Վարչության շենքի առջև նրանք անցկացրել են ելույթ:
Ցուցարարները պահանջում են փոխել կանոնակարգերը և ասում, որ սոցիալական միջոցառումների սահմանափակումները պետք է չեղարկվեն: