Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի դիմել կառավարությանը՝ Ֆրանսիա իր այցի հետ կապված
Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի դիմել կառավարությանը՝ Ֆրանսիա իր այցի հետ կապված

Վրաստանի կառավարության վարչակազմը հայտնում է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի դիմել կառավարությանը՝ Ֆրանսիա իր այցի հետ կապված։

Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատի առջեւ ելույթ ունենալիս երեկ հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին մեկնում է Փարիզ, որտեղ անցկացվում է խաղաղության ֆորումը, որին մասնակցելու է վարչապետը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ «կամա թե ակամա մեզ կհաջողվի ապաբևեռացման օրինակ ծառայել»։

«Ինչ վերաբերում է ինձ, ապա անձամբ ես կանեմ այն, ինչ արել եմ մինչ այժմ և շարունակելու եմ լոբբինգ անել Վրաստանի թեկնածության համար։ Վաղը ես գնալու եմ Փարիզ, որտեղ անցկացվում է խաղաղության ֆորումը։ Ես Շառլ Միշելի հետ պետք է մասնակցեմ պանելին, որը քննարկում է ճգնաժամերն ու հակամարտությունները»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։