Վրաստանի կառավարության որոշմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին վճարվել է 1 000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին՝ 500 լարի
Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության որոշմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին վճարվել է 1 000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներին՝ 500 լարի։
Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունը «Պատերազմի վետերանների օգնություն» ծրագրի շրջանակներում համապատասխան գումար է փոխանցել Թբիլիսիում գրանցված 86 անձի։
Մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի 47 վետերան ստացել է 1 000 լարի, իսկ այս պատերազմում զոհվածների ընտանիքի 39 անդամները՝ 500 լարի։ Թբիլիսիի քաղաքապետարանը գումարը փոխանցել է շահառուների անձնական բանկային հաշվեհամարին՝ Վետերանների գործերի պետական ծառայության տրամադրած տվյալների բազայի հիման վրա։
Տեղեկությունը տարածում է քաղաքապետարանը։