Վրաստանի կառավարության որոշմամբ հաստատվել է սննդամթերքի գների համակարգող հանձնաժողովի կազմը
Վրաստանի կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատվել է սննդամթերքի գների համակարգող հանձնաժողովի կազմը։
Համակարգող հանձնաժողովը կգլխավորի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Բացի այդ, հանձնաժողովի կազմում են՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, պետական անվտանգության ծառայության պետ Մամուկա Մդինարաձեն, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և մրցակցության և սպառողների պաշտպանության գործակալության նախագահ Իրակլի Լեքվինաձեն։